211652_close_icon
views-count3768 դիտում article-date 23:20 20-08-2019

Եթե առաջիկայում Ամուլսարի խնդիրը չկարգավորվի, Ջերմուկ և Սևան տանող ճանապարհները փակելու ենք այնպես, որ զբոսաշրջիկներն էլ չկարողանան մտնել․ հանրային քննարկման մասնակիցներ. Tert.am

[url=https://www.tert.am/am/news/2019/08/20/amulsar/3075413?fbclid=IwAR0rN4zM0IpY9Oh3vl11COp6jyZBxmMC3G1pJcAIGxelFhjV1gkimfq1mF4]Tert.am[/url]-ը գրում է. Հայկական բնապահպանական ճակատի՝ Սարյանի արձանի պուրակում կազմակերպած հանրային քննարկումն՝ Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի գործողությունների քննարկման հետ կապված, ավարտեց: Քաղաքացիներն իրենց առաջարկություններում կարևորեցին Ամուլիսարի հանքի շահագործման հետ կապված խնդիրների հանրային իրազեկումը: Առաջարկ եղավ նաև վրաններով նստացույցներ կազմակերպել: «Եթե մոտ օրերս կառավարությունը չլուծի Ամուլսարի հետ կապված խնդիրը, ապա Ջերմուկ և Սևան տանող ճանապարհները փակելու ենք այնպես, որ տուրսիստներն էլ չկարողանան մտնել, միևնույն է, այդ տարածքներն Ամուլսարի հանքի շահագործման դեպքում թունավորված վայր են դառնալու»,- ասաց ցուցարարը: ՀԲՃ ներկայացուցիչներն այն անձանց, որոնք ցուցմուքն են տվել Քննչական կոմիտեում, առաջարկեցին գալ այս քննարկումներին և ներկայացնեն իրենց ցուցմունքները, քանի որ այդպես ավելի պարզ կլինի Ամուլսարի հանքի շահագործման վտանգները: Որոշվեց, որ շաբաթ օրը՝ օգոստոսի 24-ին, ժամը 18։30-ին, Երևանի կենտրոնում կկազմակերպվի մեծ քայլերթ՝ նվիրված Ամուլսարի պաշտպանությանը։ Քայլերթը կմեկնարկի Ազատության հրապարակից, կանցնի Մաշտոց, Ամիրյան, Տիգրան Մեծ, Խանջյան, Սայաթ Նովա փողոցներով և կավարտվի Ազատության հրապարակում։ Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2019/08/20/amulsar/3075413?fbclid=IwAR0rN4zM0IpY9Oh3vl11COp6jyZBxmMC3G1pJcAIGxelFhjV1gkimfq1mF4]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր