211652_close_icon
views-count1852 դիտում article-date 21:28 20-08-2019

Տնից փող էր գողացել ու բռնվել․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 10-ի երեկոյան օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում ստացվեց, որ երկու օր առաջ Նաիրի Զարյան փողոցի տներից մեկից գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ օգոստոսի 8-ին ինչ-որ մեկը, որ հավանաբար լավ գիտեր տան նիստուկացը, մահճակալի ներքնակի տակից գումար էր հափշտակել: Ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին, որ նշված գողությունը հնարավոր է կատարած լինի տանտիրոջ մտերիմներից` Ռյա Թազա գյուղի 31-ամյա մի բնակիչ: Հաղորդումից ժամեր անց կասկածվողը Նաիրի Զարյան փողոցում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Արաբկիրի բաժին: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր