211652_close_icon
views-count2269 դիտում article-date 14:32 20-08-2019

Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը սխալ է համարել միջուկային գործարքի կնքումը

Իրանի Անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ևս ճիշտ չի համարում Թեհրանի կողմից իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը: Ինչպես հաղորդում է Ria Novosti-ն, այդ մասին հայտնել է NBC հեռուստաալիքը: «Երկրում կան մարդիկ, ովքեր այժմ այդպես են մտածում»,- ասել է Շամխանին հեռուստաալիքին տված հարցազրույցում: Պատասխանելով այն հարցին, թե ինքը համակարծի՞ք է, արդյոք, այդպես մտածողների հետ, ԱԽ քարտուղարը պատասխանել Է. «Այո, ես համաձայն եմ իրանական ժողովրդի կարծիքի հետ»: Շամխանիի խոսքով՝ ԱՄՆ-ի հետ հնարավոր ռազմական հակամարտության դեպքում Իրանը ձեռքի տակ ունի բազմաթիվ գործիքներ, ներառյալ միջնորդավորված պատերազմը:

Նմանատիպ նյութեր