211652_close_icon
views-count9926 դիտում article-date 11:43 20-08-2019

Փաշինյանը ներկայացրել է զինծառայողների աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է կառավարության որոշման արդյունքում հունիսի 1-ից Հայոց բանակի զինծառայողների ամսական աշխատավարձերի բարձրացման կոնկրետ ցուցանիշները: Այս մասին վարչապետը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Գնդի հրամանատար – 23 հազար դրամ, 7 տոկոս: Գնդի հրամ. տեղակալ – 20 հազար դրամ 7 տոկոս: Գումարտակի հրամանատար – 85 հազար դրամ, 12 տոկոս: Վաշտի հրամանատար – 96 հազար դրամ, 18 տոկոս: Դասակի հրամանատար – 72 հազար դրամ, 18 տոկոս: Ավագ ենթասպա – 38 հազար դրամ, 18 տոկոս: Շարքային պայմանագրային – 30 հազար դրամ, 18 տոկոս: Վերը բերված թվերը աշխատավարձի ավելացած մասն են: Այս թվերը տալիս են ընդհանուր պատկերացում, որովհետեւ կախված ծառայության բնույթից, կոչումից այս թվերը կարող են ավելանալ կամ մի փոքր պակասել: Բանակը բազմաշետ եւ բազմահաստիք կառույց է, եւ վերը հիշատակել եմ բանակային հնարավոր հաստիքների մի փոքր մասը: Թվով 4 զորամասերում աշխատավարձերի բարձրացումը առայժմ տեղի չի ունեցել, այդ զորամասերի կարգավիճակի բերումով: Շատ արագ այս հարցը նույնպես կլուծվի եւ այդ զորամասերի զինծառայողների համար աշխատավարձի բարձրացումը ուժի մեջ կմտնի ետին թվով, հունիսի 1-ից, այսինքն՝ նրանք գումար չեն կորցնի»,- գրել է ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր