211652_close_icon
views-count53377 դիտում article-date 23:56 19-08-2019

Գյումրու օդանավակայանում վայրէջք կատարելու ընթացքում 173 ուղևորներով ինքնաթիռը վնասել է պոչամասը

«Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով պոչամասը վնասվել է։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն: Օդանավում եղել է 173 ուղևոր։ Միջադեպի արդյունքում տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքնաթիռով։

Նմանատիպ նյութեր