211652_close_icon
views-count5060 դիտում article-date 23:17 19-08-2019

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին

Մարտի մեկի գործով սահմանադրական կարգը տապալելու համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների վերաբերյալ գործը Վերաքննիչ դատարանի որոշումից երկու ամիս անց մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին: Այս մասին [url=https://news.am/arm/news/529345.html?fbclid=IwAR32_oh1vVfp9NImWFJllfYAVZOh9hUpBvymwo39vT2tlbn-5zUuIsFOugs]NEWS.am[/url]–ին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի լրատվական ծառայությունից: Նշենք, որ Աննա Դանիբեկյանն այն դատավորն է, որը քննել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը և արձանագրել Ռոբերտ Քոչարյանի իրավունքների խախատումը։ Քոչարյանի և մյուսների գործն ի սկզբանե եղել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի վարույթում, սակայն մեկ ամիս առաջ նրա լիազորությունները դադարեցվել են, քանի որ ՀՔԾ–ում քննվող քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական կեղծիք կատարելու համար։ Հիշեցնենք, որ հունիսի 20–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը, առանց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների առարկությունները լսելու, որոշում կայացրեց հեռանալ խորհրդակցական սենյակ բողոքների վերաբերյալ որոշումներ կայացնելու։ 5 օր անց Դանիելյանը որոշեց կալանավորել Արցախի նախկին եւ ներկա նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակված Ռոբերտ Քոչարյանին, իսկ նրա եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության։ Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/529345.html?fbclid=IwAR32_oh1vVfp9NImWFJllfYAVZOh9hUpBvymwo39vT2tlbn-5zUuIsFOugs]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր