211652_close_icon
views-count3884 դիտում article-date 23:29 19-08-2019

Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը

Օգոստոսի 23-ից օգոստոսի 30 –ը Հայաստանում կմեկնարկի «Ֆրեսկո» արդի արվեստի և հոգևոր ֆիլմերի 6–րդ միջազգային փառատոնը: Ամառային վերջին օրերը հայաստանցիների և հյուրերի համար 8 օր շարունակ «Ֆրեսկո»-ն կստեղծի իսկական ժողովրդական տոնակատարություն՝ հանդիսատեսին դարձնելով արվեստի մի մասնիկը: Փառատոնը կունենա երկու բացում. Մոսկվա Կինոթատրոնում կցուցադրվի «Բարձունքի հատակից» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում - քննարկում ֆիլմը ռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Թամարա Ցոցորիայի և քառակի մրցանակակիր, աշխարհի չեմպիոն, երկակի պարալիմպիկ չեմպիոն Ալեքսեյ Մոշկինի հետ, ով ֆիլմի գլխավոր հերոսի նախատիպն է: Իսկ օգոստոսի 24 –ին կկայանա փառատոնի բացօթյա հանդիսավոր բացումը, որտեղ կհնչի Կոմիտաս՝ Արթո Թունչբոյաջյանի, Վահան Արծրունու և Վահագն Հայրապետյանի կատարմամբ: Փառատոնային օրվա յուրաքանչյուր մեկնարկ կտրվի համերգային ծրագրով: Փառատոնի ծրագրում կընդգրկվեն բացօթյա տարածքում և դահլիճներում միջազգային ֆիլմերի դիտում-քննարկում ֆիլմերի հերոսների հետ, ցուցահանդես «Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ասեղնագործ ծիսական պարագաներ»: Այս տարի Ֆրեսկոն լի է նաև նոր ծրագրերով. աշխարհի 5 փառատոներ՝ Իտալիայից, Լեհաստանից, Ռուսաստանից, Ուկրաինայից, Ֆրեսկոյի շրջանակներում կներկայացնեն սեփական փառատոների փորձառությունը, առաքելությունը և լավագույն ֆիլմերը՝ «Պատուհան» դեպի Եվրոպա» ռուսական կինոյի փառատոն, «Պոկրով» միջազգային Ուղղափառ կինոյի փառատոն «Սակրոֆիլմ» կաթոլիկ ֆիլմերի փառատոն «Կրոնն այսօր» միջազգային ֆիլմերի փառատոն: Իսկ փառատոնի՝ արտերկրից ժամանած և հայաստանյան 30 հյուրերը, փառատոնի ամբողջ ընթացքում կդառնան հանդիսատեսի ուղեկից – ընկերը արվեստում, որոնց թվում են՝ Հայր Մարեք Լիս (Լեհաստան), ով մի շարք կինոփառատոներում հանդես է գալիս որպես ժյուրիի անդամ (Կանն, Բրատիսլավա, Ֆրիբուրգ, Վարշավա և այլն, իսրայելացի լուսանկարիչ Դ. Բրիկմանը, հյուրերի ցանկում են նաև կինոփառատոների նախագահներ , կինոգործիչներ, հոգևորականներ: Փառատոնը կամփոփվի հանդիսատեսի կողմից ամենասիրված ծրագրով՝ վրանային կինոճամբարով, որը կկայանա Հաստանի ամենագեղատեսիլ վայրերից մեկում՝ Սաղմոսավանքում: [url=https://www.facebook.com/events/1275487785933534/]«Ֆրեսկոն» [/url]առանձնակի նշանակություն է տալիս խոցելի խմբերի հետ աշխատանքին: Ոլորտում մասնագիտացված կառույցների հետ համագործակցության շնորհիվ, նրանք ոչ միայն մասնակցում են բոլոր միջոցառումներին, այլև ակտիվորեն ներգրավվում են փառատոնի կազմակերպչական աշխատանքներում: Ամենամյա ավանդույթ դարձած փառատոնի օրհնված հուշանվերները, որոնք պատրաստել են Խարբերդի մասնագիտացված մանկատան երեխաները, հանդիսավոր բացման ժամանակ կբաժանվեն հանրությանը. հայկական խաչքարեր՝ Նորատուսի, Գեղարդի, Էջմիածնի և Ջուղայի:

Նմանատիպ նյութեր