211652_close_icon
views-count47412 դիտում article-date 17:47 19-08-2019

Ձեզ բացակա չենք դնի. Ապարան քաղաքի Շողակն գյուղում վԵր խոյացավ Ապրիլյան պատերազմի հերոսների անվան լուսե խաչը. «Ձեր լույսը մեզ կյանք պարգևեց»,-ասում էին գյուղացիները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, Արագածոտնի մարզի քաղաք Ապարանի Շողակն գյուղում էին հավաքվել գյուղաբնակները, ինչպես նաև 2016 թվականի ապրիլյան պատերազմում զոհված հերոս զինվոր տղաների հարազատները, բարեկամներն ու մտերիմները։ Ինչպես գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, գյուղում դեռևս ԽՍՀՄ տարիներից եղել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակը հավերժացնող հուշարձան և այդ հուշարձանի հարևանությամբ գյուղի երիտասարդները Վահագն Ադամյանի, Գարսևան և Ռոլանդ Սարգսյանների նախաձեռնությամբ տեղադրեցին 7 մետր 77 սմ բարձրությամբ լուսե խաչ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ խաչի վրա տեղադրված ամեն մի լույսը խորհրդանշում է զոհված տղաներին։ Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ապրիլյան պատերազմում զոհված տղաները, որ դեռ լույս ունեին իրենց ընտանիքներին տալու, իրենց կյանքով ապացուցեցին, որ հանուն ծնողի, հանուն հայրենիքի՝ պատրաստ են եղել իրենց կյանքը զոհաբերելու։ Խաչի վրա տեղադրված լույսերը խորհրդանշում են, որ այդ լույսերի շնորհիվ է, որ առաջնագիծը ամուր պաշտպանվում է, այդ լույսերի շնորհիվ է, որ Հայաստանն ու Արցախը կան ու կլինեն»։ Խորհրդանշական խաչի օծումը կատարեց Ապարանի հոգևոր հովիվ Տեր Մուշե քահանան։ Ելույթով հանդես եկան ապրիլյան քառօրյայի հերոսների ծնողները, այդ թվում՝ շատ երիտասարդների համար լեգենդ դարձած Արմենակ Ուրֆանյանի մայրը, ինչպես նաև Ապարանի տարածաշրջանի զինվորական կոմիսարը, որից հետո մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին ինչպես խաչի, այնպես էլ Հայրենական մեծ պատերազմի հերոսների հուշարձանին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Գ. և Ռ. Սարգսյանները, Վ. Ադամյանը, ինչպես նաև գյուղի երիտասարդներն ու ավագ սերնդի ներկայացուցիչներն առաջիկայում բարեկարգելու են նշված վայրը և այն կոչվելու է Քառօրյա պատերազմում զոհված հերոս տղաների անվան այգի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 263+
263+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր