211652_close_icon
views-count965 դիտում article-date 16:27 19-08-2019

Կոտայքի մարզպետը ամփոփել է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Մի քանի ամիս շարունակ պատրաստվելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովին» ՝ կազմակերպչական թիմը փորձել է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Կոտայքի մարզը ներկայանա իր ամբողջ հմայքով ու տնտեսական ներուժով: Ամփոփելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը»՝ մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ընդգծել է, որ արվել է առավելագույնը՝ հարմարավետ հարթակներ ստեղծելու թե՛ էքսպո-ցուցահանդեսի մասնակիցների, թե՛ իրենց հաջողակ պատմություններով կիսվողների, թե՛ ներդրումային ծրագրեր ներկայացնողների և թե՛ համաժողովի մասնակիցների համար: Հիշեցնենք, որ համաժողովի շրջանակում ներկայացվել են 10-ը հաջողված ձեռնարկությունների պատմություններ, ինչպես նաև տեխնոլոգիական գյուղատնտեսության, զբոսաշրջության, ադամանդագործության, ինտենսիվ այգեգործության, վերականգնվող էներգետիկայի և մի շարք այլ ոլորտների զարգացմանն ուղղված ներդրումային շուրջ 25 ծրագրեր: «Այն, ինչին դուք ականատես եղաք համաժողովի շրջանակում, մեր մարզի տնտեսական ներուժի միայն մի մասն էր: Իրականում, Կոտայքի մարզն ունի ահռելի տնտեսական հնարավորություններ, որոնք վերհանելու ուղղությամբ ամենօրյա աշխատանքները չեն դադարում: Համաժողովից հետո հնչած յուրաքանչյուր կարծիք, շնորհավորանք ու բարեմաղթանք միմիայն պարտավորեցնող է ու առաջ մղող: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում համաժողովի բոլոր մասնակիցներին, ովքեր ամեն ինչ արեցին բոլորիս համար օգոստոսի 17-ը հիշարժան դարձնելու համար: Ի գո՛րծ»,-ամփոփելով «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի ներդրումային համաժողովը՝ նշել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր