211652_close_icon
views-count865 դիտում article-date 16:19 19-08-2019

911-ն ամփոփում է անցած շաբաթը

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում օգոստոսի 12-18-ը գրանցվել է 736 դեպք, որից 494-ը՝ արտակարգ: Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշված ժամանակահատվածում արձանագրվել է 163 կենցաղային կանչ, 414 հրդեհի ահազանգ, 61 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով զոհվել է 1 և տուժել 84 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում՝ փրկվել 6 քաղաքացի: Քաղաքացիներն արձանագրել են օձերի նկատման 26 դեպք, որից 13-ում փրկարարները օձեր են հայտնաբերել: Շաբաթվա ընթացքում արձանագրվել է թունավորման 4 դեպք, տուժել է 4 քաղաքացի: ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Նմանատիպ նյութեր