211652_close_icon
views-count938 դիտում article-date 13:19 19-08-2019

Կառավարությունը մշակել է ՄԻՊ-ի ռազմավարության 2020-2022 թվականների ծրագիրը

ՀՀ կառավարությունը մշակել է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային նոր ռազմավարության 2020-2022 թվականների ծրագիրը: Այս մասին տեղեկացանք e-draft իրավական ակտերի, նախագծերի հրապարակման միասնական կայքից: Մարդու իրավունքների պաշտպանության նոր Ռազմավարական փաստաթղթերի ընդունումը նպատակաուղղված է լինելու Հայաստանի Հանրապետությունում առաջիկա 6 տարվա համար մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի քաղաքականության ձևավորմանը, ինչպես նաև առաջիկա 3 տարվա համար ոլորտի միջոցառումները մեկ միասնական փաստաթղթով սահմանելուն։ Ռազմավարական փաստաթղթերի ընդունման արդյունքում կստեղծվի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի մեկ ամբողջական` համապարփակ քաղաքական փաստաթուղթ, որը համակարգված ձևով. ա) կարտացոլի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կառավարության կողմից իրականացվող հիմնական քաղաքականությունը, բ) կտա թիրախային լուծումներ մարդու իրավունքների պաշտպանության տարբեր բնագավառներում առկա խնդիրներին` քաղաքականության շարունակականություն ապահովելու նպատակով, գ) կստեղծի լրացուցիչ երաշխիքներ քաղաքացիների և, հատկապես, խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության համար, դ) կբարելավի գործողությունների կատարման համակարգման, մշտադիտարկման և գնահատման ինստիտուցիոնալ համակարգը, կապահովի գործընթացի ներառականությունը և հանրային հաշվետվողականությունը:

Նմանատիպ նյութեր