211652_close_icon
views-count1466 դիտում article-date 14:11 19-08-2019

Թրամփը «ռազմավարական» Է որակել Գրենլանդիան գնելու մտադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հավաստել է Դանիայից Գրենլանդիան գնելու իր մտադրությունը: Այդ մասին նա լրագրողներին հայտնել է Սպիտակ տանը: Թրամփի խոսքով՝ ինքն այդ հարցով հետաքրքրվել է սոսկ «ռազմավարական առումով» և հավստիացրել, որ այդ հարցն առաջնահերթ չէ օրակարգում: Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Թրամփը դիտարկում է Գրենլանդիան գնելու հնարավորությունը: Ըստ նախնական հաշվարկների՝ գործարքի արժեքը կարող է կազմել 10 տրիլիոն դոլար, որը գերազանցում է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի կեսը: Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը Թրամփի մտադրությունը «կատակ է համարել»։

Նմանատիպ նյութեր