ՊԵԿ-ը պարզաբանում է հաշվետվությունների ներկայացման համակարգի խնդիրների վերաբերյալ
Այսօր հարկ վճարողների մոտ հաշվետվությունների ներկայացման հետ կապված խնդիրներ են առաջացել։
Այս առիթով Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հաշվետվությունների ներկայացման համակարգում առկա խնդիրը պայմանավորված է ՊԵԿ-ի էլեկտրոնային կառավարման համակարգին փոխկապակցված այլ համակարգում առաջացած խնդիրներով: Դրանց կարգավորման ուղղությամբ ներկայում տարվում են աշխատանքներ:
[b]ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]