211652_close_icon
views-count96441 դիտում article-date 10:18 19-08-2019

Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. 23-ամյա տղան տան տանիքը վերանորոգելիս՝ հոսանքահարվել ու տեղում մահացել է

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 06:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վաղարշապատի հրշեջ-փրկարարական ջոկատից ահազանգ է ստացվել ոստիկանության Վաղարշապատի բաժին, որ Մուսալեռ գյուղի տներից մեկի տանիքում երիտասարդ տղայի դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի, և անչափահասների գործերով բաժանմունքի պետ Սամսոն Մելիքյանի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 06:30-ի սահմաններում, Մուսալեռ գյուղի Մ. Սարգսյան փողոցի 9-րդ տան բնակիչ, 23-ամյա Պետրոս Մ.-ն իրենց տան տանիքի վրա վերանորոգման աշխատանքներ կատարելիս՝ հոսանքահարվել և տեղում մահացել է: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Հետաքննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր