211652_close_icon
views-count2011 դիտում article-date 22:51 18-08-2019

Հրդեհ Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում. այրվում է խոտածածկ տարածք

Օգոստոսի 18-ին, ժամը 17:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է 14 հա խոտածածկ տարածք: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Նմանատիպ նյութեր