211652_close_icon
views-count2126 դիտում article-date 18:57 18-08-2019

Նիկոլ Փաշինյան. Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա, հատուկ ձեզ համար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել դստեր՝ Արփիի ծննդյան տարեդարձի միջոցառումից և գրել. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ այսօր Բահամյան կղզիներում տեղի է ունեցել վարչապետ Ն. Փաշինյանի դստեր՝ Արփիի ծննդյան ճոխ արարողությունը: Էլիտար քեֆին մասնակցել են բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, քրեական հեղինակություններ, նարկոբարոններ եւ մի կին ատամնատեխնիկ: Նրանք բոլորը քծնել են վարչապետի դստերը, ասելով՝ Արփի ջան, ծնունդդ շնորհավոր: Այդ առիթով Հայաստանից բահամներ 10 չարտերային չվերթ է իրականացվել՝ ոսկեջրած օդանավերով: Մատուցվել է կոկորդիլոսի խաշլամա, շնաձկի տոլմա: Վերջում, որպես դեսերտ 200 տարվա կոնյակ, 60 տարվա փախլավայի հետ: Ու այս ամենը պետբյուջեի հաշվին: Էլիտար ծննդյան առիթով Ատլանտյան օվկիանոսի երթեւեկությունը դադարեցվել է: Ուժեղ լրատվամիջոցների կոալիցիա, հատուկ ձեզ համար»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր