211652_close_icon
views-count2299 դիտում article-date 22:13 18-08-2019

Վահագն Դիլբարյան. Կարդալով Եվրոպայի իբր մարդասիրական ֆլան ֆստանների մասին, միշտ միտքս գալիս է նրանց կատարած արհավիրքները

Վահագն Դիլբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Երբ կարդում եմ Եվրոպայի իբր մարդասիրական ֆլան ֆստանների մասին, միշտ միտքս գալիս է նրանց կատարած արհավիրքները, որոնք հարյուր միլիոնավոր մարդկանց կյանքեր են խլել։ Դեպքերն ուղղակի այնքան շատ է, որ մի տարի ամեն կիրակի գրեմ, հա կգրեմ։ Քանի որ այսօր կիրակի է, կկիսվեմ դրանցից մեկի մասին։ Ուրեմն 1885 թվականի մայիսի 3-ին Բելգիայի թագավոր Լեոպոլդ 2-ն Աֆրիկայի ջունգլիներն ու Կոնգոյի հարակից տարածքները համարում է անձնական սեփականություն։ Եվ այդ տարածքում բնակվող մարդկանց գլխին ինչ ասես չի բերում։ 1890 թվականին Կոնգոյում հայտնաբերվում է կաուչուկ, իսկ նույն թվականին էլ Ջոն Բուդ Դանլոպը հայտնաբերում է մեքենայի ռետինե անիվը։ Անիվի համար հարկավոր էր կաուչուկ, իսկ կաուչուկն էլ առկա էր Լեոպոլդի "անձնական տարածքում"։ Լեոպոլդը դառնում է Դանլոպի կաուչուկի մատակարարը և խելագար հարստություն կուտակում։ Թագավորը հրաման է արձակում, որ յուրաքանչյուր բնակիչ պարտավոր է հանձնել շաբաթական 4 կգ կաուչուկ և դա հնարավոր էր, եթե օրական մարդն աշխատեր 14-15 ժամ, ամեն օր։ Իսկ հավաքած կաուչուկի դիմաց գումար չէին վճարում, դա թագավորի "կյանք տալու" հարկն էր, այսինքն ապրելու համար պիտի 4 կգ կաուչուկ հավաքես։ Իսկ տեղացիների աշխատանքը հսկում էին ամբողջ Եվրոպայից Աֆրիկա բերված մարդասպաններն ու բանտերից ազատված մարդիկ։ Եթե մարդիկ չէին հասցնում վճարել 4 կգ կաուչուկը, ապա այդ հսկիչները կտրում էին նրանց ականջը, ձեռքերը, ոտքերը, քիթը և այլն։ Իսկ եթե հանկարծ որևէ մեկը կաուչուկի ծառ կտրեր, տեղում սպանում էին։ Աշխատանք չանելու համար ոչնչացվում էին ամբողջ գյուղեր, ընտանիքներ, երեխաներ և փամփուշտ խնայելու համար խրախուսվում էր ուղղակի թրով հարվածելը։ Ուղղակի թիվ եմ ասում, ոչ պաշտոնական տվյալներով 20 մլն կոնգոցիներից մնում է 8 մլն-ը։ Մոտ 12 մլն մարդ մահանում է բելգիացիների պատճառով, քանի որ Լեոպոլդը թույլ չէր տալիս անգամ հիվանդանոց կառուցել ու հիվանդ մարդիկ փողոցներում մահանում էին վարակների պատճառով։ Վերջիվերջո գենոցիդի մասշտաբներն այնքան է մեծանում, որ աշխարհը «հիշում է» նման մի երկրի մասին և այցելում են Կոնգո։ Տեսնելով տեղացիների վիճակը՝ մասնագետները սարսափում են և Լեոպոլդի ձեռքից վերցնում են Կոնգոն։ Երբ բելգիացիները հեռանում են Կոնգոյից, երկրում քաոս էր, մինչև վերջ քամած տարածք, մաքրած անտառներ, ցեղասպանված ազգ։ Նույնը նաև Ռուանդայում էր, երբ 1994 թվականին բելգիացիների գաղութացման պատճառով 2 ցեղերից մեկը մյուսին բնաջնջեց՝ սպանելով մոտ 1 մլն մարդ։ Մինչև հիմա Կոնգոյի խելքը գլուխը չի գալիս, քանի որ հիմա էլ այնտեղ գտել են այնպիսի հումք, հղումը՝ (https://www.newsweek.com/2015/02/13/where-apple-gets-tantalum-your-iphone-304351.html) որը հարկավոր է բջջային հեռախոսների, պլանշետների համար և պատկերացրեք, որ կորպորացիաներին ձեռք չի տալիս այնտեղ խաղաղություն լինի։ Ի դեպ, այնտեղ քաղաքացիական պատերազմ է»։

Նմանատիպ նյութեր