Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը շրջայց է կատարել անցակետերում: Այս մասին հայտնում են դեսպանությունից:
Նշվում է, որ նա հանդիպել է Սադախլոյի անցակետի ղեկավարի հետ։«Հանդիպմանը քննարկվեց նախօրեին տրանսպորտային միջոցների երկար հերթին առնչվող հարցեր։
Անցակետի ղեկավարի խոսքով հերթի հիմնական պատճառը վերաարտահանվող տրանսպորտային միջոցների մեծ քանակությունն է, որը կազմել է երեկվա հերթի մեքենաների 70-80 %-ը։
Դեսպանը նշել է, որ անցակետը պարտավոր է աշխատել ողջ ծավալով և բարձր մակարդակով սպասարկել ՀՀ քաղաքացիներին։
Այս պահին սահմանին հերթեր չկան»,-ասված է հաղորդագրության մեջ։
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Անցակետում հերթեր չկան. Վրաստանում ՀՀ դեսպանը շրջայց է կատարել
2019.08.18 15:50


Twitter
Вконтакте
Одноклассники
