211652_close_icon
views-count57008 դիտում article-date 14:13 18-08-2019

5 հոգու փոխարեն գնալու ենք 50-ից ավել մեքենաներից կազմված ավտոերթով. ակտիվիստները Ջերմուկից ավտոերթ կիրականացնեն դեպի Երևան

Ամուլսարի հարցով օգոստոսի 19-ին կառավարությունում քննարկում է լինելու ջերմուկցիների մասնակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Ջերմուկ քաղաքի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը: «Ամուլսարի հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու, անդամների ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հինգ հոգի հանքի դեմ պայքարող բնակիչների հետ։ Ուստի, մենք՝ բնակիչներով, նպատակահարմար գտանք հինգ հոգու փոխարեն գնալ հիսունից ավել մեքենաներից կազմված ավտոերթով։ Հարգելի հայրենակիցներ Ամուլսարը դա հայրենիք է և համահայության խնդիրն է։ Բոլոր հայրենասեր մարդիկ կարող են, և ցանկալի է, որ միանան ավտոերթին, ինպես Ջերմուկից, այնպես էլ ճանապարհից։ Ինչպես նաև մարդիկ կարող են Երևանում միանալ մեզ՝ միասին դրսում սպասելու մինչև հանդիպման ավարտը։ Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների կանգառ հրապարակից, առավոտյան ժամը 07։00-ին։ Հանդիպումը տեղի է ունենալու օգոստոսի 19-ին, Երևանում` Բաղրամյան 26 հասցեում, ժամը` 12։00-ին»,- նշել է նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր