4141 դիտում
23:33 17-08-2019
Airbus A321-ի անձնակազմին հոտընկայս դիմավորել են «Ուրալ»-«Կռիլյա Սովետով» խաղին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Airbus A321 ինքնաթիռի անձնակազմը, որը օգոստոսի 15-ին կարողացել էր վթարված ինքնաթիռը նստեցնել եգիպտացորենի դաշտում և փրկել 226 ուղևորի կյանքը, այցելել է Ռուսաստանի առաջնության «Ուրալ»-«Կռիլյա Սովետով» հանդիպմանը (1:3):
Խաղից առաջ անձնակազմը՝ ինքնաթիռի հրամանատար, երեկվանից արդեն Ռուսաստանի հերոս Դամիր Յուսուպովի գլխավորությամբ, մտել են «Եկատերինբուրգ-Արենայի» խաղադաշտ: Երկրպագուները նրանց դիմավորել են հոտընկայս և երկարատև ծափահարություններով:
Հիշեցնենք, որ «Ուրալը» իր տնային խաղերի անժամկետ աբոնեմենտներ էր շնորհել ինքնաթիռի անձնակազմին:
Բացի այդ, Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի բոլոր հանդիպումները սկսվելու են օվացիայով՝ ի պատիվ «Ուրալսկի ավիաուղիների»՝ Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող Airbus A321-ի անձնակազմի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
31475 դիտում
14:27 16-08-2019
«Ուրալը» անժամկետ աբոնեմենտներ է շնորհել 226 մարդու կյանք փրկած՝ Airbus A321-ի անձնակազմին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1655 դիտում
18:03 02-12-2015
«Սպարտակ»-«Կռիլյա Սովետով». Մովսիսյանը պատրաստ է խաղին
7386 դիտում
20:50 04-02-2016
«Բարսելոնայի» երկրպագուները հոտընկայս ու ծափողջույններով են դիմավորել ռուս ֆուտբոլիստին. տեսանյութ
Այս բաժնից
1192 դիտում
14:54 11-04-2024
Ծանրորդ Վարազդատ Լալայանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող
1108 դիտում
11:53 11-04-2024
Ծանրամարտի աշխարհի գավաթ. այսօր մրցահարթակ դուրս կգան Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը
3718 դիտում
09:31 11-04-2024
Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիան ներկայացրեց 2024թ մեծահասակների և Մ14 չեմպիոնների անունները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ