211652_close_icon
views-count23246 դիտում article-date 14:09 17-08-2019

Ես չեմ կարծում, որ հայոց բանակի գեներալը, ով իր կյանքը դրել է հանուն Արցախի, հրաման տա կրակել իր ժողովրդի վրա. Սասուն Միքայելյանը՝ գեներալ Կարապետյանի մասին. Tert.am

Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրաման կտա: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, BBC-ի՝ գեներալ Սամվել Կարապետյանին վերաբերող հրապարակման մասին հարցին, փոխանցում է [url=https://www.tert.am/am/news/2019/08/17/miqayelyan/3073358?fbclid=IwAR0BK6cxlgnBpX2q9TQ1oXHCHRelZKZ3RGfeEAlRZE75fh8655dBpXQU0KE]Tert.am[/url]-ը։ BBC-ի հրապարակման վերաբերյալ Սասուն խաչատրյանն ասաց, որ ինքը քաջատեղյակ չէ, քննություն կլինի, բոլոր հարցերը կպարզվեն: Հարցին, թե ասում են, որ գեներալները հրաման են կատարել, Միքայելյանն ասաց. «Ես չեմ կարող այդ թեմայով կարծիք հայտնել, եթե ասում եք՝ ցուցմունքները հրապարակված են, ինչ կա, կա, բայց ես չեմ կարող կարծիք հայտնել: Ես չեմ կարծում, որ մարտական ուղի անցած գեներալը կրակ արձակելու հրաման կտա: Ժամանակը ցույց կտա»: Հարցին, թե զինվորական է, հրաման է կատարել գուցե, Սասուն Միքայելյանն ասաց. «Նման բան չի կարող լինել»։ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/08/17/miqayelyan/3073358?fbclid=IwAR0BK6cxlgnBpX2q9TQ1oXHCHRelZKZ3RGfeEAlRZE75fh8655dBpXQU0KE]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր