211652_close_icon
views-count6272 դիտում article-date 13:26 17-08-2019

Երբեք չեմ կարող ասել վերջ. Վլադիմիր Աբրահամյան. բացվել է է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

«Դալան» ցուցասրահում բացվել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը: Նկարչի չորրորդ անհատական ցուցահանդեսում ներկայացված են աշխատանքներ, որոնք երբևէ չեն ցուցադրվել, ընդգրկվել են նաև 2019թ. ստեղծված բազմաթիվ գործեր՝ «Թովչանք», «Վազք», «Լույս և հավատ» և այլն: Ցուցահանդեսը բացվել է նկարչի մասին պատմող ֆիլմով: Նկարչի ստղծագործելու շունչը և խորհրդավոր աուրան դիտողին փոխանցլու համար արվեստանոցից ցուցասրահ է տեղափոխվել նրա անբաժան ձայնարկիչն ու օպերային արվեստի լավագույն նմուշները՝ ձայնապնակներով: Ցուցահանդեսի ընթացքում հնչում է այն երաժշտությունը, ինչը մշտապես թևածում է նրա արվեստանոցում: ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրահամյանի անհատական ցուցահանդեսում ներկայացված աշխատանքներին ծանոթացել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Ցուցահանդսը դիտել են նաև «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը, ՀՀ մշակույթի նախկին նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը, նկարիչներ, արվեստասերներ: Ներկաները նշել են, որ տպավորված են նկարչի վառ ներկապնակից ու ստեղծագործության խորհրդավոր գրավչությամբ: «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանն անկեղծացել է, որ տպավորված է հատկապես Վ. Աբրահամյանի , «Կոմիտասյան դրամա», «Ճակատագիր», «Երաժշտութուն» կտավներից: Վլադիմիր Աբրահամյանը նշել է. «Ես երբեք չեմ կարող ասել վերջ, որովհետև դեռ շատ «ասելիք» ունեմ ու բազմաթին նոր մտահղացումներ, էսքիզնր, որոնք պետք է ավարտին հասցնեմ»: Վլադիմիր Աբրահամյանի բազմաթիվ ստեղծագործություններ գտնվում են ՀՀ տարբեր թանգարաններում, անհատական հավաքածուներում (ԱՄՆ, Ֆրանսիա, Լիբանան, Արաբական Միացյալ Էմիրություններ, Լեհաստան, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան): Վ. Աբրահամյանը շուրջ 250 գրքերի գեղարվեստական ձևավորման հեղինակ է։ 78 ամյա նկարիչը շարունակում է ստեղծագործել ու դասավանդել: Կերպարվեստի սիրահարներն այսօր ճանաչում ու գնահատում են Վլադիմիր Աբրահամյանի շնորհաշատ բազմաթիվ աշակերտների: [b]Նարա Եփրեմյան [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր