211652_close_icon
views-count23752 դիտում article-date 12:47 17-08-2019

Խոշոր հրդեհ Լոռու մարզում. հրշեջների օպերատիվ եւ ճիշտ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի մուտքը անտառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 18:22-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նելսոն Ստեփանյան փողոցի 2-րդ տան հարակից հանդամասում այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի եւ Գուգարքի հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ: Հրդեհաշիջմանը մասնակցել են նաեւ անտառտնտեսության աշխատակիցները: Աշխատանքները ղեկավարել է Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, գնդապետ Սերոբ Գաբրիելյանը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ շնորհիվ փրկարարների օպերատիվ ու ճիշտ գործողությունների՝ մոտ 30 րոպե անց հրդեհն ամբողջությամբ մարվել է, ինչպես նաեւ կանխվել կրակի մուտքը հարակից անտառ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր