211652_close_icon
views-count1257 դիտում article-date 09:41 17-08-2019

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 40 հրդեհ. հրշեջ-փրկարարները մարել են հրդեհները՝ ներգրավելով ընդհանուր 43 մարտական հաշվարկ, 4 օպերատիվ խումբ

Օգոստոսի 16-ին ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում՝ 500 քմ, 1 հա, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2000 քմ, 800 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 800 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 5 հա, Կարբի գյուղում՝ 1 հա, Դիան գյուղում՝ մոտ 4 հա, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ մոտ 8 հա, Վեդի քաղաքում՝ մոտ 4000 քմ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում՝ 1000 քմ, 700 քմ, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ մոտ 1.2 հա, Մադինա գյուղում՝ մոտ 1500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 7 հա, Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքում՝ 4 հա, Լեռնանիստ գյուղում՝ մոտ 4000 քմ, Պտղնի գյուղում՝ մոտ 5 հա, Չարենցավան-Կարենիս ավտոճանապարհին՝ 400 քմ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում՝ մոտ 2.5 հա, Սյունիքի մարզի Սյունիք գյուղում՝ 1 հա, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ 800 քմ, Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհին՝ 5 հա: Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր