211652_close_icon
views-count35618 դիտում article-date 11:22 17-08-2019

Արմավիրի մարզում 41-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին. ժամանել են ՃՈ վաշտի հրամանատարն ու տարածքի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Նարեկ Բ-ն իր վարած Opel Vectra մակնիշի 11 XX 911 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 ավագ դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Վարդուհի Ս-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավոությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+

Նմանատիպ նյութեր