36131 դիտում
11:22 17-08-2019
Արմավիրի մարզում 41-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 34-ամյա հետիոտնին. ժամանել են ՃՈ վաշտի հրամանատարն ու տարածքի ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 41-ամյա Նարեկ Բ-ն իր վարած Opel Vectra մակնիշի 11 XX 911 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Գարեգին Նժդեհի անվան թիվ 8 ավագ դպրոցի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 34-ամյա Վարդուհի Ս-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավոությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 27+
27+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1984 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)