211652_close_icon
views-count4790 դիտում article-date 19:20 16-08-2019

Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի բոլոր խաղերը սկսվելու են օվացիայով՝ ի պատիվ Airbus A321-ի անձնակազմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի բոլոր հանդիպումները սկսվելու են օվացիայով՝ ի պատիվ «Ուրալսկի ավիաուղիների»՝ Մոսկվա-Սիմֆերոպոլ չվերթն իրականացնող Airbus A321-ի անձնակազմի: «Հինգշաբթի առավոտյան U6 178 չվերթի անձնակազմը իսկական պրոֆեսիոնալիզմ և խիզախություն դրսևորեց. օդաչուները ինքնաթիռը իջեցրել էին եգիպտացորենի դաշտում և փրկել 226 ուղևորների կյանքը: Ռուսաստանի առաջնության 6-րդ տուրի բոլոր հանդիպումները կսկսվեն ծափողջույններով՝ ի պատիվ անձնակազմի», նշված է Ռուսաստանի պրոֆեսիոնալ լիգայի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 16-ին, Airbus A321 թռել էր Ժուկովսկու օդանավակայանից, սակայն թռիչքից անմիջապես հետո բախվել էր թռչունների երամի, որից հետո երկու շարժիչն էլ շարքից դուրս էին եկել: Օդաչուները որոշում էին կայացրել վայրէջք կատարել մոտակա եգիպտացորենի դաշտում: Արդյունքում ինքնաթիռը բարեհաջող վայրէջք էր կատարել և սրահում գտնվող բոլոր 226 ուղևորները ողջ էին մնացել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր