211652_close_icon
views-count3672 դիտում article-date 17:58 16-08-2019

«Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները տեսակցության եկած քաղաքացուհու պայուսակում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս

Օգոստոսի 16-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, կալանավորված անձ Ս. Գ.- ին երկարատև տեսակցության եկած քաղաքացուհի Ա. Լ.-ի պայուսակում նախապես պատրաստված թաքստոցից հայտնաբերել են բջջային հեռախոս: Ըստ քաղաքացուհու հայտարարության՝ բջջային հեռախոսը ցանկացել էր փոխանցել ամուսնուն: Իսկ օգոստոսի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են 4 բջջային հեռախոս, 1 ականջակալ, 1 wi-fi սարք և գործարանային արտադրության 47 հատ խաղաթուղթ։ Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր