211652_close_icon
views-count1867 դիտում article-date 20:02 16-08-2019

Վանաձորի ոստիկանները համայնքային ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրած քաղաքացու են բերման ենթարկել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Օգոստոսի 13-ին ոստիկանության Բազումի բաժին էր զանգել նույն բաժնի համայնքային ոստիկանության տեսուչներից մեկն ու հայտնել, որ անհապաղ Վանաձորի Երևանյան խճուղու շենքերից մեկն օպերատիվ խումբ ուղարկեն: Ավելի ուշ Երևանյան խճուղի մեկնած ոստիկանները պետք է պարզեին, որ նշված շենքի բնակիչներից մեկը, որն օրեր առաջ վեճի էր բռնվել հարևանների հետ, սպառնացել նրանց, բռնություն է գործադրել միջադեպի հանգամանքերը պարզաբանելու եկած համայնքային ոստիկանի նկատմամբ: 25-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Բազումի բաժին և ներկայացվել Լոռու մարզի քննչական կոմիտե: Հանգամանքերը պարզվում են: [b]ՀՀ ոստիկանություն[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր