211652_close_icon
views-count1081 դիտում article-date 19:07 16-08-2019

Ոստիկանության կրթահամալիր՝ կոչմանն արժանի կրթօջախ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

2019-2020 թթ. ուսումնական տարվա ընդունելությանը ոստիկանության կրթահամալիրի դիմորդների զգալի աճ գրանցվեց։ Այսպես՝ ակադեմիայում առկա անվճար ուսուցման համար այս տարի դիմել է 104 մարդ՝ նախորդ տարվա 78-ի համեմատ, վճարովի ուսուցման համար դիմել է 67 դիմորդ՝ նախորդ տարվա 46-ի դիմաց, քոլեջ դիմել է 82 դիմորդ՝ նախորդ տարվա 65-ի դիմաց, ասպիրանտուրա` 6 մարդ՝ նախորդ տարվա 2-ին դիմաց։ Ի դեպ, կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի վճարովի ուսուցման համար դիմողներից 54-ը, որոնցից 11-ը՝ գերազանց գնահատականներով, արդեն համալրել են կրթահամալիրում սովորողների շարքերը. նախորդ տարի ընդունվել էր 27 մարդ։ Ոստիկանությունն այսօր շարունակում է բարեփոխումների ընդգրկուն գործընթացը՝ առաջնորդվելով ժողովրդի հավատն ու վստահությունը ամրապնդելու սկզբունքով։ Արդյունքն ակնհայտ է։ Հասարակությունն առավել քան երբեւէ վստահում է ոստիկանությանը, համագործակցում: Ոստիկանության կրթահամալիր ընդունվել ցանկացողների՝ վերջին տարիների համեմատությամբ այս տարվա աննախադեպ բարձր ցուցանիշը նաեւ դրա հետեւանք է։ Ոստիկանության հեղինակության բարձրացումը չէր կարող դրականորեն չազդել կրթահամալիրի հանրային ընկալման վրա։ Մեզ հետ զրույցում նույնը հաստատեց նաև կրթահամալիրի պետ Մուշեղ Բաբայանը։ Հարկ է նշել ոստիկանության կրթահամալիրում ուսումնառության գրավչությունն ապահովող մի շարք այլ հանգամանքներ ևս։ Մասնավորապես՝ առկա անվճար ուսուցման և քոլեջի սովորողներին տրվող նվազագույն աշխատավարձի չափով կրթաթոշակը, շրջանավարտներին որպես ոստիկանության սպա պարտադիր աշխատանքի նշանակելը, իսկ առկա վճարովի ուսուցման շրջանավարտներին ոստիկանության համարկարգում համապատասխան պաշտոնների նշանակման նախապատվությունը, հատուկ այնպիսի առարկաների դասավանդումը, որոնք համարժեք այլ բուհերի ուսումնական ծրագրերում ներառված չեն։ Որակյալ կադրերի պատրաստումը միշտ էլ ոստիկանության առանցքային խնդիրներից է։ Իսկ ոստիկանության ընդգրկուն բարեփոխումների արդի շրջանում այն հրամայական է, որովհետեւ հանրահայտ ճշմարտություն է՝ կադրերն են որոշում ամեն ինչ։ Հենց այս առումով ոստիկանության կրթահամալիրին լուրջ առաքելություն է վերապահված՝ բարձրակարգ կադրեր պատրաստել ոստիկանության գործունեության բոլոր ոլորտների համար։ Կրթության որակի բարձրացում, ուսումնական ծրագրերի արդիականացում, պրոֆեսորա-դասախոսական կազմի կատարելագործում, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում, սովորողների կենցաղային ու սոցիալական խնդիրների լուծում, կրթահամալիրի տարածքի և շինությունների բարեկարգոււմ, ներքին կարգապահության ամրապնդում. սրանք գործոններ են, որոնք գրավիչ են դարձնում ոստիկանության կրթահամալիրում սովորելը, կրթահամալիրը դարձնում կոչմանն արժանի կրթօջախ։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր