211652_close_icon
views-count1640 դիտում article-date 14:54 16-08-2019

Համագործակցության նոր ձևաչափ․ ՀՀ և ՌԴ օմբուդսմանները քաղաքացիների ընդունելություն են իրականացնում

Հայաստանի և Ռուսաստանի օմբուդսմաններն իրականացնում են մեր հայրենակիցների համատեղ ընդունելություն Ռուսաստանի Դաշնության մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմում։ Ինչպես հայտնեցին ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, ընդունելությանը մասնակցում է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանը: Աշխատանքային այս նոր ձևաչափը հնարավորություն կտա ՌԴ-ում բնակվող և խնդիրների բախվող հայերի բարձրացրած խնդիրներն ավելի օպերատիվ լուծել։ Պաշտոնական հաղորդագրությունը՝ առաջիկայում։

Նմանատիպ նյութեր