211652_close_icon
views-count45112 դիտում article-date 15:33 16-08-2019

Ձերբակալվել է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու 38-ամյա նախկին տնօրենը, ով հայտնվել էր Կոտայքի մարզի ոստիկանների ու քննիչների «Տաք-տաք պիցցա» օպերացիայի տակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 15-ին Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևար գործերով քննության վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի որոշմամբ ձերբակալվել է Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Կարապետյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ձերբակալվել է ՀՀ քր. օր-ի 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2019/08/15/1132596/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ օգոստոսի 14-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Արտակ Ղազարյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Անդրանիկ Մելոյանի, ոստիկանության Հրազդանի, Չարենցավանի բաժինների, Գառնիի բաժանմունքի ծառայողները ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով ու համագործակցելով Հայաստանի քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնի փորձառու քննիչների հետ, Կոտայքի մարզում իրականացրել էին «Տաք-տաք պիցցա» օպերացիան։ Ինչպես հայտնել է ֆոտոլրագրողը, ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Աբովյան քաղաքի բնակիչ՝ 38-ամյա Աշոտ Կարապետյանը իր կողմից շահագործվող BMW X5 մակնիշի 81 ՍC 008 համարանիշի ավտոմեքենայի մեջ զենք է պահում։ Կոտայքի մարզի ոստիկանները, երեկ արդեն իրացնելով օպերատիվ տվյալները, Աբովյան քաղաքում, Հանրապետության պողոտայում, «Տաշիր պիցցա»- մոտ, նկատել էին կասկածյալ Ա. Կարապետյանին, ով պիցցերիայում սնվելուց հետո BMW X5-ով անցել էր դիմացի մայթը, ավտոմեքենան կայանել և մտել վարսավիրանոց՝ մազերը կտրելու։ Ա. Կարապետյանին, ով ոստիկաններին ներկայացել էր, որ ինքն աշխատում է Ծաղկաձոր քաղաքի ճոպանուղու տնօրեն, վարսավիրանոցից, երբ մոտեցել էր իր BMW-ին, ոստիկանները հայտնել էին, որ կասկածներ ունեն այն մասին, որ ավտոմեքենայում զենք կա։ Ա. Կարապետյանը, երևի թե զգալով, որ մազից է կախված իր՝ նշված վայրից հեռանալը, որոշ ժամանակ փորձել էր ոստիկաններին համոզել, թե կարիք չկա ավտոմեքենան զննելու, սակայն ոստիկաններից ստացել էր պատասխան, որ ավտոմեքենան պետք է զննվի ու այդ հարցով արդեն զբաղվում են Հայաստանի քննչական կոմիտեի քննիչները։ Գրեթե 10 ժամից ավելի էր տևել այդ գործողությունը, քանի որ քննիչը դիմել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը խուզարկություն կատարելու թույլտվության որոշում տար։ Կեսգիշերն անց դատարանը բավարարել էր քննիչի միջնորդությունը, ու Ա. Կարապետյանը իր փաստաբանի ներկայությամբ (ով, ի դեպ, նեղսրտել էր, երբ տեսալուսանկարահանում էինք իր պաշտպանյալին, սակայն փաստաբանը պետք է լավ իմանա, որ ինքն իր աշխատանքն է կատարում, ոստիկաններն ու քննիչները՝ իրենցը, լրագրողն էլ՝ իրենը) մատնացույց էր արել ավտոմեքենայի այն տեղը, որտեղ հայտնաբերվել էր «Մակարով» տեսակի ատրճանակ՝ լիցքավորված 9 մմ տրամաչափի 8 փամփուշտով։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր