211652_close_icon
views-count37587 դիտում article-date 16:49 16-08-2019

Արցախում 2-ամյա երեխա է թունավորվել. մայրը շփոթվել և սխալ դեղահաբ էր տվել

Ս.թ.օգոստոսի 15-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն առ այն, որ նույն օրը ժամը 23:30-ին, իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2017թ.ծնված Հ. Ա-ն՝ դեղորայքային թունավորումով: Այս մասին հայտնում է Արցախի ԱԻ նախարարությունը: Ոստիկանության ծառայողը պարզել է, որ Հ. Ա-ն թունավորումը ստացել է օգոստոսի 15-ին ժամը 22:00-ի սահմաններում, իրենց տանը մոր՝ 1994թ.ծնված Լ. Ա-ի կողմից «Սուպրաստին» դեղամիջոցի փոխարեն շփոթմամբ «Էգլոնիլ» տեսակի կես դեղահաբ խմեցնելու հետևանքով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Նմանատիպ նյութեր