211652_close_icon
views-count1408 դիտում article-date 14:02 16-08-2019

Եթե այսպես շարունակվի կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ

Հայաստանի ծնելիության ցուցանիշի նվազման տեմպը դանդաղում է. 2019 թվականի առաջին կիսամյակի նվազումը 2018-ի համեմատ եղել է 0.9%։ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Ամփոփելով ծնելիության ցուցանիշները 2019 թվականի առաջին կիսամյակի համար և համեմատելով 2018 թվականի հետ, կարող ենք արձանագրել, որ նվազման միտումը դանդաղում է, և եթե այսպես շարունակվի, ապա տարվա վերջի կամ մյուս տարվա սկզբի համար կարելի է կանխատեսել ծնելիության ցուցանիշի նվազման դադարեցում և հետագա աճ»,- նշել է Թորոսյանը և հավելել, որ 2018 թվականի առաջին կիսամյակի նվազումը 2017-ի համեմատ եղել է 4.9%: Նրա խոսքով՝ այս ցուցանիշներն իրական արձագանքն են այն սոցիալ-տնտեսական քաղաքականության, որ վարում է ՀՀ կառավարությունը հեղափոխությունից հետո։

Նմանատիպ նյութեր