211652_close_icon
views-count8829 դիտում article-date 20:12 15-08-2019

Եվս մեկ զորամաս անցավ սննդի նոր համակարգին. վարչապետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Զինված ուժերի ևս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից ներկայացրել տեսանյութ: «Սա այսօրվա ընթրիքն է: Այսպիսով նման զորամասերի թիվը հասավ 10-ի: Հ.Գ. Ուշագրավ է, որ մեր զինվորները սկսել են իրենց շրջանում երբեմն ամենապոպուլյար ուտելիքը՝ «կարտոշկայի ժարիտը» թողնել ցուցափեղկի վրա: Այդ ուտելիքն ի դեպ, մատուցվում էր միայն զորամասերի թեյարաններում, վճարովի»,- գրել է վարչապետը: Մոտ մեկ ամիս առաջ վարչապետն անձամբ էր այցելել զորամաս և ծանոթացել նոր սննդակարգին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր