211652_close_icon
views-count5724 դիտում article-date 20:00 15-08-2019

Հրդեհ Մարտունի քաղաքում. այրվել է անասնակեր

Օգոստոսի 15-ին, ժամը 14:33-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Մամիկոնյան փողոցում այրվում է կուտակած խոտ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։38-ին, մարվել՝ 15։35-ին։ Պարզվել է, որ Մամիկոնյան փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 150 հակ անասնակեր։

Նմանատիպ նյութեր