2869 դիտում
18:48 15-08-2019
Վանաձորի Նարեկացու փողոցում oգոստոսի 22-ից կգործարկվի արագաչափ սարք
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ հաշվի առնելով սահմանված երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մեծ թվով վարորդների համար նպաստավոր պայմաններ է ստեղծում երթևեկության առավելագույն արագության գերազանցման համար՝ նպաստելով վթարային իրադրության առաջացմանը, «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցով անցնող հատվածում տեղադրվել է լուսանկարահանող արագաչափ սարք:
Լուսանկարահանող արագաչափ սարքը գործարկվելու է 2019 թվականի օգոստոսի 22-ից: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին՝ պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
Նմանատիպ նյութեր
1904 դիտում
09:31 16-08-2019
Օգոստոսի 22-ից Վանաձոր քաղաքի Նարեկացու փողոցում կգործարկվի արագաչափ սարք
1651 դիտում
19:15 27-08-2014
Սեպտեմբերի 1-ից Երևանի Նաիրի Զարյան փողոցում կգործարկվի նոր արագաչափ սարք` երկու ուղղություններով
925 դիտում
11:48 31-08-2015
Սեպտեմբերի 1-ից Արտաշատի Երևանյան փողոցում կգործարկվի 2 արագաչափ սարք
Այս բաժնից
2155 դիտում
11:33 03-02-2025
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն ապօրինաբար գումարներ է հավաքել և ուղարկել կալանավայրեր