211652_close_icon
views-count16713 դիտում article-date 16:45 15-08-2019

Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցում հայրենիքին երդում տվեցին սահմանապահ զորամասի նորակոչիկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ օգոստոսի 15-ին, Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացավ հյուսիսարևելյան սահմաները պաշպանող զորամասերից մեկի նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունը: Եկեղեցու բակում էին հավաքվել բարձրաստիճան զինվորականներ, հոգևոր սպասավորներ, նորակոչիկների ծնողներ և հարազատներ, հյուրեր: Նորակոչիկներին ու նրանց ծնողներին ողջունեց և ելույթով հանդես եկավ զորամասի հրամանատարի տեղակալ Ա. Հակոբյանը: Եկեղեցու հոգևոր սպասավոր Արժանապատիվ տեր Սմբատ քահանա Աբրահամյանը կատարեց օրհնության կարգ: Արարողության վերջում, շարային և մարտական վարժաձևերի կատարմամբ տպավորիչ ելույթներ ունեցան նորակոչիկները: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 200+
200+

Նմանատիպ նյութեր