211652_close_icon

Նիկոլը փորձում է այդ հաջողությունները վերագրել իրեն. Մենուա Հարությունյան

views-count9269 դիտում article-date 16:24 15-08-2019
Երեկվանից Նիկոլն ու իրա թայֆեն գլուխ են գովում, որ հայկական ակումբային ֆուտբոլը նոր բարձունք գրավեց՝ փորձելով տպավորություն ստեղծել, որ էդ հաջողությունը իրանց աշխատանքի արդյունքն է․․․ Իրականում՝ այո, «Արարատ-Արմենիա» ակումբը պատմություն կերտեց՝ դուրս գալով Եվրոպա լիգայի խաղերի որակավորման չորորդ փուլ, որի համար բոլորս պետք է շնորհակալ լինենք ոչ թե Նիկոլին ու իրա թայֆին, այլ՝ մեր օրերի մեծագույն բարերար Սամվել Կարապետյանին, ով հայկական ֆուտբոլը զարգացնելու նպատակով սկսեց միլիոնավոր դոլարների ներդրումներ կատարել Հայաստանի ակումբային ֆուտբոլում՝ ստեղծելով «Արարատ-Արմենիա» ակումբը (ի դեպ, Սամվել Կարապետյանը «Արարատ-Արմենիան» հիմնադրել է դեռևս Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում): Մինչ այս պահը բոլոր բնագավառներում արձանագրվող հաջողությունների հետ չունենալով որևէ կապ և ներդրած լումա՝ Նիկոլը փորձում է այդ հաջողությունները վերագրել իրեն՝ հասարակության առավել տգետ և վերլուծելու կարողություն չունեցող շերտերի մոտ տպավորություն ստեղծելու համար, թե ինքը իբր թե աշխատում է, հաջողություններ արձանագրում․․․ Նախկինների ստեղծածով գլուխ ա գովում, օգտվում նախկինների կառուցածի արդյունքներից, բայց մյուս կողմից՝ հայտարարում, որ այդ նույն նախկինները քանդել են Հայաստանը․․․ Մենուա Հարությունյանի [url=https://www.facebook.com/menua1?fref=nf&__tn__=%2Cdm-R-R&eid=ARAR7SmkUUEY3V-NOeEV3qr0gz7SFervxUVMi0RbvFXMnVgLGXjcZ5GuU4w1gRjLKcRi3no0fiQQCF0y]ֆեյսբուքյան էջ[/url]

Նմանատիպ նյութեր