211652_close_icon
views-count1303 դիտում article-date 15:10 15-08-2019

Սևան քաղաքի որոշ հատվածների գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 11.00-ից մինչև ժամը 13.00-ն կդադարեցվի Սևան քաղաքի Նաիրյան փողոցի թիվ 176, 178, 180, 187 բազմաբնակարան շենքերի, Ձկնորսների փողոցի առանձնատների, լճի ափամերձ գոտում գտնվող «Մարիա Ռեզորթ», «Օրսետտո» հանգստյան գոտիներից մինչև «Հարսնաքար» հանգստյան գոտի տեղակայված հանրային կազմակերպությունների, Սևանի շաքարի գործարանի, «Անդրանիկ Վահագն» և «Էներգո Սերվիս» ՍՊԸ-ներին պատկանող ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: «Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր