211652_close_icon
views-count1933 դիտում article-date 14:47 15-08-2019

Ճանապարհատրանսպորտային պատահարներ հանրապետությունում

Օգոստոսի 14-ին, ժամը 10.10-ին, Երևանի Մյասնիկյան պողոտայում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ. «Մերսեդես»-ի և «Օպել»-ի վարորդները, «Օպել»-ի 41-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 14-ին, ժամը 11.30-ին, Երևանի Աշտարակի խճուղում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի եզրաքարերին. 23-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 14-ին, ժամը 21.45-ին, հիվանդանոց դիմած 25-ամյա քաղաքացին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է նույն օրը Երևանի Բաշինջաղյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 14-ին, ժամը 19.50-ին, Երևանի Կոմիտասի պողոտայում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել երկու քաղաքացիների, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 14-ին, ժամը 20.40-ին, Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղում «Օպել» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանված «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի. «Նիսան»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 14-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Էջմիածին-Մարգարա ճանապարհի 3-րդ կմ-ին «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել. 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 14-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Երևան-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպել»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Հուլիսի 14-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 85-րդ կմ-ին իրար են բախվել «ՈւԱԶ» և «Նիսան» մակնիշի ավտոոմեքենաներ. «Նիսան»-ի 49-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։ *** Օգոստոսի 14-ին, ժամը 20.20-ին, Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն։

Նմանատիպ նյութեր