211652_close_icon
views-count17198 դիտում article-date 13:04 15-08-2019

Վարչապետը ՃՈ-ին հանձնարարել է ուշադիր լինել ծխախոտը մեքենաներից նետող վարորդների հարցում. չի բացառվում, որ հրդեհները միտումնավոր են արվում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության այսօրվա նիստում անրդադառնալով բուսածածկ տարածքներում առաջացող հխոշոր հրդեհների դեպքերին, նշեց, որ դրանք նախորդ տարվա համեմատ աճել են 83,9 տոկոսով: Վարչապետը նշեց, որ մեր հայրենակիցներին պետք է կոչ անել, որ բնության միջավայրում գտնվելիս ցուցաբերեն պատասխանատվություն. «Այս կուլտուրան մեզ մոտ պրոբլեմատիկ է՝ սկսած շշեր թափելուց: Պետք է օպերատիվ աշխատանք տանել այս ուղղությամբ, քանի որ երբեմն կարծիքներ են հնչում, որ հրդեհները հատուկ են արվում ինչ-ինչ նպատակներով: Այստեղ ոստիկանությունը և Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հատուկ օպերատիվ աշխատանք իրականացնեն»: Հավելեց, որճանապարհային ոստիկանությանը հանձնարարել է ուշադիր և խիստ լինել ծխախոտը մեքենաներից նետող վարորդների հարցում:

Նմանատիպ նյութեր