211652_close_icon
views-count1772 դիտում article-date 12:40 15-08-2019

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը հռչակվեց մրցաշարի միանձնյա հաղթող

Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթող է ճանաչվել Սենթ-Լուիսի մրցաշարի արագ և կայծակնային շախմատի մրցաշարերում, որն ընդգրկված է Grand Chess Tour-ի շարքում։ Եզրափակիչ օրն Արոնյանը 3 հաղթանակ է տարել, կրել 2 պարտություն և 4 ոչ-ոքի խաղացել։ Մրցաշարի արդյունքում հայ շախմատիստը 22 միավոր է վաստակել։ Երկրորդ տեղը զբաղեցրել է չինացի Դին Լիժենը, իսկ երրորդ տեղում ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն է։ Երկու շախմատիստների ակտիվում էլ 21․5 միավոր կա։ Սենթ-Լուիսի մրցանակային ֆոնդը կազմում է 150 հազար դոլար։ Grand Chess Tour-ի՝ դասական շախմատի հաջորդ մրցաշարը տեղի կունենա օգոստոսի 15-ից 30-ը դարձյալ Սենթ-Լուիսում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր