211652_close_icon
views-count2349 դիտում article-date 12:15 15-08-2019

Փրկարարները երեխային անվնաս դուրս են բերել ավտոմեքենայից

Օգոստոսի 14-ին, ժամը 20:25-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 2-րդ փողոցի թիվ 41 տան բակում կայանած ավտոմեքենայի դուռը փակվել է, երեխան (1 տարեկան) մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ռոման Մ.-ին (ծնված 2017 թ.) անվնաս դուրս են բերել «BMW» մակնիշի ավտոմեքենայից:

Նմանատիպ նյութեր