ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը հեռացվել է առաջին թիմի մարզումներից, հայտնում է Armsport.am-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզյան ակումբի ղեկավարությունը դժգոհ է 27-ամյա բրազիլացու ապագայի շուրջ ստեղծված իրավիճակից ։ Այսպիսով, Նեյմարը կմարզվի առանձին, մինչև վերջնականապես հայտնի դառնա, թե որտեղ է շարունակելու կարիերան:Այս պահին նրա համար պայքարում են իսպանական երկու ակումբներ՝ «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան»։ Սակայն Պրիմերայի ոչ մի գրանդ պատրաստ չէ տրանսֆերի համար վճարել 180 միլիոն եվրո, այդ պատճառով նրանք գումարից բացի նաև առաջարկում են իրենց ֆուտբոլիստներին, սակայն դեռևս ՊՍԺ-ին գոհացնող տարբերակ չի եղել:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
ՊՍԺ-ն Նեյմարին հեռացրել է առաջին թիմի մարզումներից
2019.08.15 11:51


Twitter
Вконтакте
Одноклассники