211652_close_icon
views-count7483 դիտում article-date 22:33 14-08-2019

Եվրոպայի լիգա. «Արարատ-Արմենիան» շարունակում է պատմություն կերտել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» անհավանական լարված պայքարում պատմական հաղթանակ տարավ Վրաստանի չեմպիոն «Սաբուրթալոյի» նկատմամբ՝ 2:0: Առաջին խաղում վրացական թիմը հաղթել է 2-1 հաշվով և մեր տղաներին միայն երկու գոլի տարբերությամբ հաղթանակն էր ապահովում հաջորդ փուլ դուրս գալը և Արթուր Մինասյանի թիմը փայլուն կերպով լուծեց խնդիրը: Հանդիպման հաշիվը բացեց ռուս հարձակվող Անտոն Կոբյալկոն: Երևանյան թիմի ֆուտբոլիստը եզրափակեց Ֆուրջել Նարսինգի փոխանցումը: Վարդան Մինասյանի ֆուտբոլիստները սկսած գործն ավարտին հասցրին երկրորդ խաղակեսում: Փոխարինման մտած Պետրոս Ավետիսյանը հստակ իրացրեց 11-մետրանոցը ու հաջորդ փուլի ուղեգիր պարգևեց իր թիմին: Այսպիսով, եվրագավաթների պատմության պատմության մեջ առաջին անգամ հայկական ակումբը կմասնակցի Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլին: «Արարատ-Արմենիայի» մրցակիցն այս փուլում լինելու է Լյուքսեմբուրգի «Դյուդելանժը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր