211652_close_icon
views-count1648 դիտում article-date 22:36 14-08-2019

Խանութներից գողություններ կատարողը հայտնաբերվեց

Օգոստոսի 13-ին, ժամը 17.40-ին, Կենտրոնականի քրեական հետախույզները Շահումյանի 6-րդ փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել նույն փողոցի բնակիչ 29-ամյա մի երիտասարդի: Պարզվել է, որ նա օգոստոսին Աբովյան և Իսահակյան փողոցների խաչմերուկում գտնվող խանութից գողացել է ականջակալներ, ինչպես նաև Կենտրոն վարչական տարածքի տարբեր խանութներից կատարել է այլ գողություններ: Մասնավորապես՝ հուլիսին Մաշտոցի պողոտայի մի դեղատնից նա գողացել է սափրվելու պարագաներ: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր: [b]ՀՀ ոստիկանություն[/b]

Նմանատիպ նյութեր