211652_close_icon
views-count1274 դիտում article-date 21:48 14-08-2019

ՀՀ փոխվարչապետն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահին

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն օգոստոսի 14-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Վան Գրիգորյանին ու տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին: Վան Գրիգորյանը ներկայացրել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը և առաջիկա ծրագրերը: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան հարաբերությունները և այդ համատեքստում անդրադարձ է կատարվել հայ համայնքի ունեցած դերին: Զրուցակիցները նաև ջերմությամբ են վերհիշել վերջերս փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ԱՄՆ կատարած այցը և անդրադարձել են դրա արդյունքներին:

Նմանատիպ նյութեր