211652_close_icon
views-count1273 դիտում article-date 18:30 14-08-2019

Վթարային ջրանջատում Ավանում օգոստոսի 15-ին

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս. թ. օգոստոսի 15-ին ժամը 10:00-20:00 կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի Ավան 4, 7 փողոցների՝ իրենց նրբանցքներով, Շահինյան փող. 5-րդ նրբանցքի և 12-րդ պոլիկլինիկայի ջրամատակարարումը։ Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար [b]14․08.2019թ. «Վեոլիա Ջուր» ՓԲԸ [/b] *** Վարձակալության պայմանագրով «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն 2017թ. հունվարի 1-ից ստանձնել է 100 % պետական սեփականություն հանդիսացող ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի և այլ գույքի օգտագործման և տիրապետման իրավունքը: Վարձակալության պայմանագրի գործողության 15 տարիների ընթացքում (2017-2031թթ.-ին) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն իր սպասարկման տարածքի սպառողներին մատուցելու է ջրամատակարարման ու ջրահեռացման ծառայություններ և պատասխանատու է միայն վարձակալված գույքի շահագործման, պահպանման և նորոգման աշխատանքների համար: Ընկերությունն իր 2900 աշխատակիցներով սպասարկում է 363 բնակավայր կամ շուրջ 550 000 ակտիվ բաժանորդի՝ Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ համակարգը ներառում է 133 ջրաղբյուր, 4183 կմ ջրատարներ, 7800 կմ ջրագծեր, 4556 կմ կոյուղագծեր, խմելու ջրի մաքրման 9 կայան, կեղտաջրերի մաքրման 6 կայան, 365 օրվա կարգավորիչ ջրամբար, 52 պոմպակայան և այլ ինժեներական կառույցներ: Ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար «Վեոլիա Գրուպը» դիտարկում է հայաստանյան ստորաբաժանումը որպես ապագա տարածաշրջանային կենտրոն: www.veolia.am Հանրային կապերի բաժին Հեռ. +347 11 59 03 68 [email protected]

Նմանատիպ նյութեր