«Բարսելոնան» շարունակում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին վերադարձնելու աշխատանքները:
Երեկ կողմերը բանակցություններ են վարել: Կատալոնական ակումբի տնօրեն Էրիկ Աբիդալն ու փոխնախագահ Խավիեր Բորդասը Ֆրանսիայում հանդիպում են ունեցել փարիզյան ակումբի մարզական տնօրեն Լեոնարդոյի հետ:Համաձայնություն դեռ չկա, սակայն բանակցությունները շարունակվում են և առաջադիմություն կա արդեն:
Ի սկզբանե ՊՍԺ-ն 27-ամյա հարձակվողի համար պահանջում էր 100 միլիոն եվրո, Ֆիլիպե Կոուտինյոյին, Նելսոն Սեմեդուին և ևս մեկ ֆուտբոլիստի: Այս առաջարկը կատալոնացիներին չէր բավարարել:
Ներկա պահին առավել իրատեսական տարբերակ է գործարքում ներառել Կոուտինյոյին, ինչպես նաև՝ Իվան Ռակիտիչին: Եթե արտառոց ոչինչ չպատահի, ապա հենց այդ խաղացողները կմեկնեն ՊՍԺ՝ Նեյմարի փոխարեն:
Ակումբները դեռ տարաձայնություններ ունեն, թե որքան «Բարսան» պետք է վճարի բրազիլացու համար: Փարիզցիները պահանջում են 100 մլն եվրո, կատալոնացիները համաձայն են վճարել 50 մլն:
ՊՍԺ-ի ղեկավարությունը խիստ շահագրգռված է, որպեսզի Նեյմարի տրանսֆերի հարցը հնարավորինս շուտ լուծվի:
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
«Բարսան» Նեյմարի հարցով բանակցություններում առաջ է գնացել. գործարքում կներառեն Կոուտինյոյին և Ռակիտիչին
2019.08.14 14:57


Twitter
Вконтакте
Одноклассники
